Լրահոս

11.06.2012 18:04


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 11-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2610C125 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 950 մլն դրամ, որից մրցակցային` 950 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 508 688 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4529 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.5500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը