«Բոլոր նրանք, ովքեր կկանգնեն իմ ճանապարհին, ենթակա են ոչնչացման». էպոսագետը կառաջադրվի նախագահական ընտրություններին
Այսօրվա ասուլիսին էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ առաջադրվելու է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններին: «Այս քայլին որոշել եմ գնալ խորհրդարական ընտրությունների արդյունքները տեսնելուց հետո: Ես երբեք չէի ցանկանա գնալ նման քայլի, որովհետև երբեք քաղաքական գործիչ չեմ եղել, որևէ կուսակցան անդամ չեմ եղել և այսօր էլ ինձ քաղաքական գործիչ չեմ համարում: Այս քաղաքական քայլը ավելի շատ ստիպողական է, քանի որ դրան գնում եմ երկրի վիճակը տեսնելով»,-ասել է բանախոսը։
Էպոսագետն ընդգծել է, որ նախագահ դառնալու պահից ինքը պատրաստվում է Հայաստանում հաստատել «տիեզրական արդարության» օրենքները, որոնք ամրագրված են հայոց «Սասնա ծռեր» էպոսում:
«Սանասարը, երբ որոշում է հիմնել 40 աղքատների հետ քաղաք, նախ և առաջ աղքատների տներն է կառուցում, նոր իր տունը: Իսկ ինչպե՞ս են այսօր վարվում մեր իշխանությունները»,–նշել է էպոսագետը։
Ինչ վերաբերում է ընտրապայքարին, Վարդան Սեդրակյանը նշել է, թե բոլոր նրանք, ովքեր կկանգնեն իր ճանապարհին, «ենթակա են ոչնչացման, քանի որ պայքարել իր դեմ՝ նշանակում է պայքարել «Սասնա ծռերի» դեմ»։

7or.am