Լրահոս

11.06.2012 14:41


«Հավիտենական արվեստ»՝ դասախոսություն-ցուցադրություն

«Հավիտենական արվեստ»՝ դասախոսություն-ցուցադրություն

Ուրբաթ օրը՝ հունիսի 15–ին, ժամը 18:00-ին Երևանի Իսահակյան 38 հասցեում (Երևանի ռուսական արվեստի թանգարան) տեղի կունենա «Ծիրանի» ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի կողմից նախաձեռնած՝  «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը:

Դասախոսությունը վարելու է նկարչուհի-արվեստագետ Հասմիկ Ղազարյանը, ով բազմամյա փորձ ունի կիրառական արվեստի ոլորտում: Դասախոսությանը զուգահեռ ցուցադրվելու են նաև գոբելենագործության և գորգագործության առանձին նմուշներ:

Միջոցառման ընթացքում քննարկվելու են կիրառական արվեստի զարգացման առանձահատկությունները, այդ ոլորտում առկա հիմնախնդիրները: Առանձնակի ուշադրություն է դարձվելու նաև դեկորատիվ արվեստի թանգարանի ստեղծման կարևորության հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը