Լրահոս

11.06.2012 13:29


Վարդան Այվազյանը չի բացառում, որ նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն ու նոր վարչապետ լինեն

Վարդան Այվազյանը չի բացառում, որ նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն ու նոր վարչապետ լինեն

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ կարելի՞ է արդյոք  նոր կառավարություն կամ նոր վարչապետ ակնկալել գալիք նախագահական ընտրություններից հետո, ասել է.

–Սահմանադրությունն ակնկալում է կառավարության հրաժարական թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններից հետո։ Ուստի նախագահական ընտրությունների արդյունքում, բնականաբար, ձևավորվելու է որոշակի քաղաքական ձևաչափ, որն իր հերթին կառավարության հետագա ձևավորման մեջ, իմ խորին համոզմամբ, ազդեցություն կունենա։ Այսինքն՝ չի բացառվում։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը