Հունիսի 12 և 15-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կկայանա «Վերելք» պարային մրցույթ – փառատոնը (փառատոնի նախագահ` Մհեր Դավթյան):
«Վերելք»-ը չունի տարիքային սահմանափակում: Մրցույթին մասնակցում են Երևանի 10 համայնքների սիրողական և պրոֆեսիոնալ մոտ 50 պարային խմբեր` առանց տարիքային և ժանրային սահմանափակման (բացառությամբ զուգապարողների և մենապարողների):
Փառատոնն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ժամանակ մրցույթը լինելու է ենթափուլերով, և յուրաքանչյուր ենթափուլի ժամանակ մասնակիցները դասակարգվելու են ըստ տարիքի և պարային ժանրի:
Երկրորդ փուլի ժամանակ մրցելու են իրենց տարիքային և ժանրային դասակարգման մեջ լավագույնը ճանաչված խմբերը, և վերջում` գալա համերգի ժամանակ, կհայտարարվեն լավագույնը ճանաչված խմբերի անուններն ու կհանձնվեն նվերները:
Փառատոնի նպատակն է աջակցել պարի խմբերին և պարողներին, նրանց հնարավորություն տալ առանց որևէ ֆինանս ներդնելու բեմ դուրս գալ, իսկ լավագույններին` հետագայում բեմարվեստի ոլորտում իրենց կայուն տեղը գտնել:
Հաղթող խմբերի հետ կտարվի երկարատև և հետևողական աշխատանք` նրանց բեմարվեստում կայացնելու համար:
Պարային խմբերի հաղթանակը չի սահմանափակվի միայն հանդիսատեսի ծափահարություններով. մրցույթի մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույնները, բացի հիմնական մրցանակից, կստանան նաև հյուրախաղերի մեկնելու, իրենց տեղը բեմարվեստում գտնելու լուրջ հնարավորություն, այս ամենը, իհարկե, փառատոնի կազմակերպիչների աջակցությամբ:
«Վերելք»՝ պարային մրցույթ-փառատոն