Երգիչ Մհերի պարզաբանումը կրոնական իր հայացաքների վերաբերյալ
Երգիչ Մհերը «Ֆեյսբուք»–ի էջում անդրադարձել է կրոնական իր հայացքներին և գրել.
«Վերջերս շահարկումների առիթ և շատ լրատվամիջոցների համար ռեյտինգ հավաքելու պատճառ դարձավ հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած, բայց ձևախեղված և անավարտ իմ հետևյալ կարծիքը. «Կյանքի խոսք» եկեղեցին ինձ օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից: Հայ Առաքելական եկեղեցին ինձ չի օգնում»: Ժամանակն է պարզաբանեմ և հստակեցնեմ իմ դիրքորոշումները այդ հարցի կապակցությամբ: Ցավոք, խոսքս սխալ է ընկալվել: Հարցազրույցի ժամանակ ես փորձել եմ բացատրել, որ քրիոստոնեությունը շատ ճյուղեր ունի, օրինակ՝ ԱՄՆ-ի և Եվրոպական շատ երկրների պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է, իսկ եկեղեցին՝ բողոքականն է: Բողոքականությունը (լատիներեն՝ protestans, որը նշանակում է՝ հանրության առջև ապացուցող), կաթոլիկության և ուղղափառության հետ միասին Քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկն է: Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում՝ XVI-րդ դարում (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6): Ամեն մարդ ընտրում է քրիստոնեության այն ճյուղը, որն իրեն հոգեպես ավելի հարազատ է: «Կյանքի խոսք»-ը ավետարանչական /բողոքական/ եկեղեցի է, որը պարբերաբար հրավիրել է ինձ ելույթ ունենալ իրենց տարբեր միջոցառումներին: Իր հերթին «Կյանքի խոսքը» երբեմն օգնել է տարբեր հարցերում, ինչի մասին ես ասել եմ հարցարզույցի ժամանակ՝ նշելով որպես տարբերություն Առաքելական եկեղեցու հետ, այլ ոչ թե որպես շահի աղբյուր, ինչպես թյուրիմացաբար ընկալվեց: Ընդամենը այդքանը: Ինչպես հասկացա, այդ ցավոտ հարցի մասին միայն ես եմ անկեղծորեն խոսել, ինչը զարմանքի և սխալ մեկնաբանությունների բուռն ալիք ստեղծեց: Ցավոք, ժամանակի սղության պատճառով հարցազույցը ամբողջապես չի թողարկվել, դուրս է մնացել մի շատ կարևոր հատված, որում ես ասել եմ և հիմա էլ կասեմ՝ ԵՍ ՀԱՃԱԽՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ավելին՝ մկրտված եմ Մոսկվայի Առաքելական եկեղեցում: Բացի այդ, իմ «Հայաստան» տեսահոլովակում շոշափվում են հայրենասիրության և կրոնի հարցերը, ընդգրկված են քահանայի և եկեղեցու դրվագներ և այլն: Հետևաբար, եկեղեցին ինձ համար Աստծո հետ շփվելու, նրա հետ զրուցելու և օրհնություն ստանալու վայր է: Պետք չէ մտացածին եզրահանգումներ, արհեստածին ենթադրություններ անել և անհեթեթ լուրեր տարածել՝ առանց պարզաբանելու և թացը չորից տարբերելու: Պետք չէ ապրել այլոց կրոնական նախասիրություններով, քանի որ մարդու հավատքը, ըստ օրենքի, խիստ անձնական երևույթ է և քննարկման ենթական չէ: Երգիչ Մհեր Մեսրոպյան»։
Երգիչ Մհերի պարզաբանումը կրոնական իր հայացաքների վերաբերյալ
Երգիչ Մհերը «Ֆեյսբուք»–ի էջում անդրադարձել է կրոնական իր հայացքներին և գրել.
«Վերջերս շահարկումների առիթ և շատ լրատվամիջոցների համար ռեյտինգ հավաքելու պատճառ դարձավ հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած, բայց ձևախեղված և անավարտ իմ հետևյալ կարծիքը. «Կյանքի խոսք» եկեղեցին ինձ օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից: Հայ Առաքելական եկեղեցին ինձ չի օգնում»:
Ժամանակն է պարզաբանեմ և հստակեցնեմ իմ դիրքորոշումները այդ հարցի կապակցությամբ:
Ցավոք, խոսքս սխալ է ընկալվել: Հարցազրույցի ժամանակ ես փորձել եմ բացատրել, որ քրիոստոնեությունը շատ ճյուղեր ունի, օրինակ՝ ԱՄՆ-ի և Եվրոպական շատ երկրների պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է, իսկ եկեղեցին՝ բողոքականն է: Բողոքականությունը (լատիներեն՝ protestans, որը նշանակում է՝ հանրության առջև ապացուցող), կաթոլիկության և ուղղափառության հետ միասին Քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկն է: Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում՝ XVI-րդ դարում (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6): Ամեն մարդ ընտրում է քրիստոնեության այն ճյուղը, որն իրեն հոգեպես ավելի հարազատ է: «Կյանքի խոսք»-ը ավետարանչական /բողոքական/ եկեղեցի է, որը պարբերաբար հրավիրել է ինձ ելույթ ունենալ իրենց տարբեր միջոցառումներին: Իր հերթին «Կյանքի խոսքը» երբեմն օգնել է տարբեր հարցերում, ինչի մասին ես ասել եմ հարցարզույցի ժամանակ՝ նշելով որպես տարբերություն Առաքելական եկեղեցու հետ, այլ ոչ թե որպես շահի աղբյուր, ինչպես թյուրիմացաբար ընկալվեց: Ընդամենը այդքանը: Ինչպես հասկացա, այդ ցավոտ հարցի մասին միայն ես եմ անկեղծորեն խոսել, ինչը զարմանքի և սխալ մեկնաբանությունների բուռն ալիք ստեղծեց: Ցավոք, ժամանակի սղության պատճառով հարցազույցը ամբողջապես չի թողարկվել, դուրս է մնացել մի շատ կարևոր հատված, որում ես ասել եմ և հիմա էլ կասեմ՝ ԵՍ ՀԱՃԱԽՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ավելին՝ մկրտված եմ Մոսկվայի Առաքելական եկեղեցում: Բացի այդ, իմ «Հայաստան» տեսահոլովակում շոշափվում են հայրենասիրության և կրոնի հարցերը, ընդգրկված են քահանայի և եկեղեցու դրվագներ և այլն: Հետևաբար, եկեղեցին ինձ համար Աստծո հետ շփվելու, նրա հետ զրուցելու և օրհնություն ստանալու վայր է: Պետք չէ մտացածին եզրահանգումներ, արհեստածին ենթադրություններ անել և անհեթեթ լուրեր տարածել՝ առանց պարզաբանելու և թացը չորից տարբերելու: Պետք չէ ապրել այլոց կրոնական նախասիրություններով, քանի որ մարդու հավատքը, ըստ օրենքի, խիստ անձնական երևույթ է և քննարկման ենթական չէ:
Երգիչ Մհեր Մեսրոպյան»։