Այսօր փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ հունիսի 11–ին, փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարելու։Փաստաբաններինախաձեռնողխմբի հաղորդագրությունում մասնավորապես ասված էր.
«Հարգելի փաստաբաններ, 2012թ. հունիսի 11-ը հայտարարվում է փաստաբանների մեկօրյա գործադուլի օր: Այդ օրը փաստաբաններով հավաքվելու ենք դահլիճում և լրագրողների ներկայությամբ ներկայացնելու ենք մեր պահանջները: Խնդրում ենք կից ուղարկվող տեքստին ծանոթանալ, և եթե միանում եք, հետադարձ նամակով տեղեկացնել այդ մասին: Տեղեկացնում ենք, որ արդեն մոտ 100 փաստաբաններ միացել են այս հայտարարությանը: Միաժամանակ նկատի ունենալով, որ 2012թ. հունիսի 11-ի միջոցառման ժամանակ ներկայացվելու են դատական համակարգում առկա բազմաթիվ խախտումներ և դրանց լուծման ուղիները, փաստաբանների դպրոցի կողմից այն համարվելու է վերապատրաստման դասընթացի օր: Փաստաբանների համար սա հիմք է, որպեսզի հարգելի համարվի դատական նիստին բացակայությունը, ինչի կապակցությամբ կարող է տրամադրվել համապատասխան տեղեկանք: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը»։
Այսօր փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել
ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ հունիսի 11–ին, փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարելու։ Փաստաբանների նախաձեռնող խմբի հաղորդագրությունում մասնավորապես ասված էր.