Հայաստանի և Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին Երևանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:
Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց:
Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ և չինացի գործընկերները համատեղ սեմինարներ կկազմակերպեն հետևյալ թեմաներով.
-Հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան. դատախազության դերը կիբերհանցագործութան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում,
-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում փորձի փոխանակում. պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներ,
-Տնտեսական հանցագործությունների քննության պրակտիկան և խնդիրները:
Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրված ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանի և Չինաստանի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով հանցավորության դեմ պայքարում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:
Ծրագիրը երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրվում է երկու երկրների գլխավոր դատախազների կողմից: Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Պեկինում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել հունիսի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի դատախազության համակարգին, հիմնական գործառույթներին և խնդիրներին, քննարկվել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:
Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ հունիսի 12-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ և Հայոց Ցեղասպանության թանգարան` հարգելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորում է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը և ի լրումն միջազգային փաստաթղթերով` կոնվենցիաներով նախատեսված համագործակցության սկզբունքների, գործնական քայլեր է ձեռնարկում նաև քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ այլ պետությունների դատախազությունների հետ երկկողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Արդեն 14 երկրների դատախազությունների հետ Հայաստանն ունի ստորագրված համագործակցության մասին հուշագրեր, իսկ 2 երկրի հետ առավել զարգացնելով համագործակցության մեխանիզմները` նաև համագործակցության ծրագիր: Մինչ այս Հայաստանը համագործակցության ծրագիր` միջոցառումների ժամանակացույցի և թեմաների հստակեցմամբ, ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության հետ:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն