Լրահոս

11.06.2012 11:33


Լավրովը զուգահեռներ է անցկացրել Սիրիայում ստեղծված իրավիճակի և ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացի միջև

Լավրովը զուգահեռներ է անցկացրել Սիրիայում ստեղծված իրավիճակի և ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացի միջև

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեփկացնում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցին, զուգահեռներ է անցկացրել ղարաբաղյան հակամարտության հետ։  Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄն պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՄԱԿ հատուկ բանագնաց Քոֆի Անանի այն դիտարկումներին, համաձայն որոնց շրջանառվում է իշխանության փոխանցումը Ասադի վարչակազմի կողմից ընդդիմությանը՝ Լավրովն ասել է. «Մենք հանդես ենք գալիս այն սկզբունքից, որ արտաքին խաղացողները չպետք է լուծման ուղիներ թելադրեն սիրիական կողմերին։  Սիրիայի իշախանություններին և ընդդիմությանը բառացիորեն պետք է ստիպել նստել բանակցային սեղանի շուրջը՝ մինչ այդ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Նման մոտեցմամբ են ընթանում արաբա-իսրայելական հակամարտության բանակցությունները։ Կամ, հենց նույն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմաններ են ստեղծում, ուղորդում են կողմերին փոխզիջման, սակայն չեն թելադրում որոշումներ: Հենց այդպես էլ պետք է գործել բոլոր դեպքերում, այդ թվում և սիրիական իրավիճակի հարցում»։

Այս խորագրի վերջին նյութերը