Իվանիշվիլի. «Ռուսական շուկան փակվեց Սահակաշվիլիի անմիտ գործողությունների հետևանքով»
Վրացական «GHN» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե վրացիների համար ռուսական շուկան փակել է անձամբ Սահակաշվիլին, իսկ գյուղացիները փոխարենը ոչինչ չեն ստացել.
–Պատերազմից շատ առաջ Սահակաշվիլին կարողացավ վրացիների համար փակել ռուսական շուկան: Դա տեղի ունեցավ միայն Սահակաշվիլիի անմիտ գործողությունների հետևանքով և ոչ թե դիվանագիտական հարաբերությունների վատթարացման պատճառով: Դրա դիմաց Վրաստանը չստացավ որևէ հավելյալ արտոնություն: Չէ՞ որ հարաբերությունները կարելի է փչացնել ինչ-որ բանի հաշվին: Շուկան նա փակեց, սակայն տեսեք, թե հետո ինչ եղավ: Ոչ մի բան էլ չեղավ: Վրացի գյուղացիների համար բավական անսպասելի էր ռուսական շուկայի փակումը:
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ ռուսական շուկայի անսպասելի փոխարինումը թուրքականով բացասաբար է ազդել վրացի գյուղացիների վրա.
–Սահակաշվիլին փակեց ռուսական շուկան և բացեց հարևան Թուրքիայի շուկան՝ վրացի գյուղացիներին թողնելով առանց հավելյալ պաշտպանության: Ես Թուրքիայի դեմ ոչինչ չունեմ, մենք շատ բան պետք է սովորենք նրանից, սակայն վրացի գյուղացիներն այդ ամենը դիմավորեցին բոլորովին չնախապատրաստված: Ավելի բարձր տեխնոլոգիաները, ավելի էժան արտադրությունը, ինչին Թուրքիան հասել է մեզանից մի քանի տարի առաջ, խեղդեցին վրացական շուկան և ընդհանրապես փչացրին վրացի գյուղացիների տրամադրվածությունը՝ շարունակել արտադրությունը: