Լրահոս

09.06.2012 13:47


Հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր

Հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:

Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաև հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ադրբեջանական բանակի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են, և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտվել իր ելման դիրքեր:

Շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր:

   ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը