Լրահոս

09.06.2012 13:22


Այսօր ընկերների միջազգային օրն է

Այսօր ընկերների միջազգային օրն է

Այսօրը ընկերների միջազգային օրն է։ Այս տոնի ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1935թ., երբ Կոնգրեսը օգոստոսի առաջին կիրակին հռչակել է Ընկերության ազգային օր, և այդ օրվանից սկսած՝ այն նշվում է ամեն տարի, սակայն՝ ոչ պաշտոնապես։

Տարիների ընթացքում տոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել, և այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում: Այդ օրը պետք է անցկացնել ընկերների հետ: Որոշ երկրներում այս օրն ընդունված է միմյանց նվերներ տալ, ծաղիկներ, բացիկներ:

Ընկերությունը՝ որպես արժեք, խոր փիլիսոփայական իմաստ ունի։ Տեղին է հիշել Ֆրանսիայի լուսավորչական մտքի ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Ժան–Ժակ Ռուսոյին, ով ասում էր. «Եթե ընկերությունը մի օր ավարտվում է, ուրեմն այն չէր էլ սկսվել»։

Այս խորագրի վերջին նյութերը