Լրահոս

09.06.2012 12:40


Ռուսաստանի գլխավոր սանիտարը ռուսներին կոչ է արել սուշի չուտել

Ռուսաստանի գլխավոր սանիտարը ռուսներին կոչ է արել սուշի չուտել

ՌԴ գլխավոր սանիտար Գենադի Օնիշենկոն ռուսներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ սուշի–բարեր այցելելուց։

Սուշին ճապոնական խոհանոցի ավանդական ուտելիք է, որը պատրաստավում է բրինձից և տարբեր ծովամթերքներից՝ հում և մարինացված։

«Սննդում մոդա լինել չի կարող։ Այդպիսի ձուկ կուլ տալն արդեն ձեր օրգանիզմի վրա վատ է անդրադառնում»,–ասել է նա։

Միաժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանում սնվելու ավանդույթ է ձևավորվել, որից չարժե հրաժարվել՝ հօգուտ գովազդված կասկածելի էկզոտիկ սննդի.

«Կերեք այն, ինչին սովոր է ձեր գենետիկական հիշողությունը։ Ես տեսել եմ, թե ինչպես են կուլ տալիս այդ ձուկը. Հիչքոքն այստեղ երեխա է։ Մարդիկ անհասկանալի ինչ–որ բանի կտոր են կուլ տալիս, որն արդեն սկսել է հոտել, և հետո էլ իրենցից  գոհ նստում են»,-իր զարմանքն է արտահայտել բժիշկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը