ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կիսվել է Երևանի ավագանու ընտրություններից իր ակնկալիքների մասին։
- Որպես Երևանի բնակիչ և որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, թե ես ինչ եմ ուզում: Իմ ցանկությունն ակնհայտ է, և ես ուրախ եմ, որ Հանրապետական կուսակցությունը կարողացավ կազմակերպված անցկացնել այս ժամանակահատվածը և ընտրությունների օրվան մոտենալ շատ լավ հնարավորություններով: Կարծում եմ, գոնե այս փաստը որևէ մեկը մեր հասարակության մեջ չի վիճարկում: Ես ուրախ եմ նաև, որ մեր կոալիցիոն գործընկերը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ևս շատ պատասխանատու մոտեցում ցուցաբերեց ընտրությունների նկատմամբ և այսօր առաջատարների շարքում է: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ «Բարգավաճ Հայաստանն» իր դերակատարությունը կունենա Երևան քաղաքի կառավարման գործում: Իհարկե, ես ցանկանում եմ, որպեսզի մեր մյուս կոալիցիոն գործընկերը՝ «Օրինաց երկիրը» ևս հաջողության հասնի: Նույնը վերաբերում է նաև Դաշնակցությանը: Լինելով կառուցողական ընդդիմություն՝ Դաշնակցությունը մեծ դերակատարություն կարող է ունենալ Երևանի կառավարման գործում, և նրա մասնակցությունը Երևանի կառավարմանը միայն ու միայն օգուտ կբերի Երևանին, և ընդհանրապես մեր երկրին:
Բայց որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ես ընտրությունները դիտում եմ որպես գործընթաց, որը պետք է ընթանա զուտ օրենքի և օրինականության շրջանակներում: Այս առումով կարծում եմ և՛ դիմությունը, և՛ ընդդիմությունը, և՛ ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն՝ ընդունելու ընտրության արդյունքները: Սա է, որ մենք պետք է կարողանանք հասցնել յուրաքանչյուր երևանցու:
ՀՀ նախագահը՝ ավագանու ընտրությունների մասին