Լրահոս

09.06.2012 11:42


Ամերիկյան բանակում ինքնասպանությունների թիվը գերազանցում է ռազմական գործողությունների զոհերի թվին

Ամերիկյան բանակում ինքնասպանությունների թիվը գերազանցում է ռազմական գործողությունների զոհերի թվին

ԱՄՆ–ի բանակում աճել է ինքնասպանությունների թիվը. այժմ ամեն օր 1-ական ինքնասպանություն է տեղի ունենում։ Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների՝ դա գերազանցում է ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների թվին։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Այսպես, հունիսի 3-ի դրությամբ ամերիկյան բանակում այս տարի 154 ինքնասպանություն է արձանագրվել այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակաշրջանում ինքնասպանությունների թիվը 130 է եղել։

«Մենք խիստ անհանգստացած ենք բանակի ինքնասպանություններով»,–հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ այս խնդիրը անվանելով  առաջնայիններից մեկը ԱՄՆ–ի համար։

Այս խորագրի վերջին նյութերը