Վարչապետի հետ հանդիպումից տպավորությունը՝ կառավարությունը պատրաստվում է շարունակել իր որդեգրած քաղաքականությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով ԱԺ ՀՅ Դաշնակցության խմբակցությունը հանդիպում է ունեցել կառավարությունում: Խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը և Արմեն Բաբայանը: Վարչապետից բացի, հանդիպմանը ներկա են եղել նրա թիմի անդամներ՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը և ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «yerkir.am»-ի հետ զրույցում նշել է, որ վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են արտահամանն ուղղված ռազմավարությանը, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտում կատարվելիք քայլերին:
«Իհարկե, վարչապետի ներկայացրածը շատ համառոտ դրույթներ էին, բայց, իմ տպավորությամբ, նոր բան չկար. կառավարությունը պատրաստվում է շարունակել իր որդեգրած քաղաքականությունը»,-ասել է Վարդանյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ վարչապետն ասել է՝ մանրամասն ծանոթացել է Դաշնակցության նախընտրական ծրագրին, և կարծում է, որ այնտեղ կան դրույթներ, որոնք իրենց համար ընդունելի են:
«Սակայն մենք շեշտեցինք, որ բովանդակային քննարկում չենք պատրաստվում ծավալել: Դաշնակցության նախընտրական ծրագիրն ամբողջական փաստաթուղթ է, և հնարավոր չէ առանձին ինչ-որ մասերի մասին խոսել»,-ասել է Աղվան Վարդանյանը` հավելելով, որ իրենք վարչապետին առաջարկել են հնարավոր սեղմ ժամկետում խմբակցությանը տրամադրել կառավարության ծրագրի նախագիծը` ծանոթանալու նպատակով: Վերջնական դիրքրոշումը ծրագրի վերաբերյալ, ՀՅԴ-ն` որպես ընդդիմադիր խմբակցություն, կհայտնի խորհրդարանական քննարկումների ժամանակ: