Ինչի՞ հետ է կապված Արամուսի ԲՀԿ–ական համայնքապետին և աշխատակիցներին «կալանքի տակ» վերցնելը
Կոտայքի մարզի Արամուսի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանին և համայնքապետարանի աշխատակիցներին երեկ երեկոյան թույլատրել են դուրս գալ գյուղապետարանի շենքից և ազատ տեղաշարժվել։ Այս մասին «7օր»–ին ասել է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Երեկ տեղեկացրել էինք, որ Ուրիխանյանն ահազանգել էր ոստիկանների կողմից իրենց համար անհասկանալի գործողություններ իրականացնելու մասին։
–Երեկ «թայմ աութ» վերցրեց քննչական մարմինը՝ երկուշաբթի շարունակելու ակնկալիքով։ Մենք կսպասենք, որ գործողությունները շարունակվեն, քանի որ մինչ այժմ մեզ տրված ինֆորմացիան բավարար չէ, որ եզրակացություն կայացնենք։ Այդուհանդերձ, ինչ–որ երեկ տեղի ունեցավ, մեզ բավականին լուրջ մտահոգության տեղիք է տվել։ Երկուշաբթի օրը ըստ իրենց գործողությունների մենք էլ համապատասխան միջոցներ կձեռնարկենք և նաև կարձագանքենք պաշտոնապես,–մեզ հետ զրույցում ասել է Տ. Ուրիխանյանը։
Դեռևս ձերբակալվածներ չկան, և որքան Տ. Ուրիխանյանը ստացված սակավաթիվ տեղեկության հիման վրա հասկացել է, հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվածները դեռևես վկայի կարգավիճակով են։ Իսկ թե ո՞րն էր նման գործողությունների իրական պատճառը, նա պատասխանել է.
–Ըստ քննչական մարմնի ներկայացուցիչներից մեկի բանավոր խոսքի՝ մամուլում եղած հրապարակումներից մեկը, թե մի քանիսը ընդունվել են որպես բաց հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի սկսել են ստուգումներ, ընդ որում կապված (այդպես էլ հասկանալի չէ, երկուշաբթի թերևս կպարզվի) տեղակալի չարաշահումների, թե՞ համայնքապետի։ Եվ հետո այն խնդիրը, որ մենք բարձրացրել էինք, կապված էր համայնքապետի առողջական վիճակի հետ՝ ընդամենը վերջերս վիրահատված և սրտում երեք ստենդ ունեցող մարդ, ով երեկ ստիպված էր դեղամիջոցներ խնդրել պատշգամբից, և որպես մարդ, ում ընտանեկան դժբախտություններից մեկը՝ ծնողի մահվան քառասունքը, համընկել էր այդ օրվա հետ։ Ու այդ անհանդուրժողական ստուգումները մեզ մոտ մտահոգություն առաջացրեցին, հատկապես որ ժամանող պատգամավորներին հարցնելուց–ճշտելուց հետո, թե ո՞ր պատգամավորներն են, թույլ չտվեցին, որպեսզի ծանոթանան իրավիճակին և ինֆորմացվեն։ Ուզում եմ հույս հայտնել, որ կողմնապահ և կողմնակալ մոտեցում չի լինի, ու որևէ հանցագործություն, այդ թվում եթե այդտեղ կա օրենքի խախտում, իրավապահների կողմից չի ուսումնասիրվի որպես քաղաքական նախապատմություն ունեցող իրողություն,–«7օր»–ին ասել է Տ. Ուրիխանյանը։
«7օր»–ը փորձել է ոստիկանությունից էլ ճշտել, թե որո՞նք էին երեկ Արամուսի գյուղապետարանում տեղի ունեցած ստուգումների հիմքերը և այժմ գործն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի պատասխանը սահմանափակվել է մեկ նախադասությամբ.

–Դատարանի որոշմամբ խուզարկություն էր կատարվում։
7or.am