Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին խնդրել է ավելորդ լարվածություն չստեղծել
Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատ։ Պատասխանելով լրագրողներին՝ նախագահն ասել է, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը գնահատում է «լավ»:
«Կարծում եմ, որ հեռուստաընկերությունները կարողացան հավասարաչափ, անկողմնակալ լուսաբանել քաղաքական ուժերի գործունեությունը: Ես ուրախ եմ, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր նախընտրական հնարքներ, տեխնոլոգիաներ կիրառեցին՝ սկսած հանրահավաքներից ու երթերից, ավարտած դռնեդուռ անցնելով, բակային հանդիպումներով»,-ասել է նա:
Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին խնդրել է ավելորդ լարվածություն չստեղծել և ասել է, որ մայիսի 31-ին պետք է այնպիսի ընտրություն անցկացնել, որը բնակչության ու միջազգային կազմակերպությունների համար կարող է հիմք դառնալ՝ նշելու, որ Երևանի ավագանու ընտրությունները լավագույնն էին ՀՀ-ում: