Վաֆա Գուլուզադե. «Պետք չէ մոռանալ, որ ռուս-հայկական տանկերը Բաքվից 400 կմ են հեռու»
«Այս պահին ԱՄՆ–ը նպատակ չունի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք ցանկանում են, որպեսզի մենք զիջումների միջոցով լեզու գտնենք հայերի հետ»,-«vesti.az»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում պալատական քաղաքագետի համբավ ունեցող, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Ըստ նրա՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքվում պետք է հայտարարեր, որ Վաշինգտոնն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես դա արեց ՆԱՏՕ-ն, ինչը, սակայն, Քլինթոնը չարեց։
Գուլուզադեն կարծում է, որ ԱՄՆ-ի ներկայիս մտահոգությունը տարածաշրջանում ստեղծված լարվածությունն է և պատերազմի վերսկսման հնարավորությունը: Իսկ ամեն ինչը, ըստ ադրբեջանցի քաղաքագետի, «բեմադրել է Ռուսաստանը», որը կարող է հարված հասցնել տարածաշրջանում ամերիկյան շահերին:
«Ներկայումս Ռուսաստանը կոշտ դիմակայության մեջ է ԱՄՆ-ի հետ: Նախ` Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի դիմակայություն կա: Բացի դա, Մոսկվան պետդեպարտամենտին մեղադրում է Վլադիմիր Պուտինի վարչակազմը տապալելու նպատակ ունեցող բողոք-շարժմանն աջակցելու համար: Եվ երրորդ` ներկայումս նավթի գները նվազել են, նշանակում է` կտատանվի ռուբլին: Ռուսները համարում են, որ Ամերիկան այդպիսով ցանկանում է Ռուսաստանին ծնկի բերել»,-ասել է Գուլուզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետը կարծում է, որ ի պատասխան՝ Ռուսաստանը կփորձի հայերի միջոցով հարված հասցնել ամերիկյան շահերին, մասնավորապես` Ադրբեջանին` հիշեցնելով, որ «ռուս-հայկական տանկերը Բաքվից 400 կմ են հեռու»։