Լրահոս

08.06.2012 18:33


Հանձնում են կամավոր

Հանձնում են կամավոր
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին՝ ժամը 18։30-ին, վարչություն է ներկայացել 42-ամյա մի կին և կամավոր հանձնել  ձեռքի նռնականետ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի 132 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս. զենք-զինամթերքը պատկանել է 1992թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, Բարձրունի գյուղի 25-ամյա  մի բնակիչ վարչությունում կամավոր հանձնել է 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը