Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 69-ամյա մի կնոջ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:
Կինը խոստովանել է, որ հեռախոսը գողացել է:
Հունիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, մի աղջկանից հաղորդում է ստացվել, որ ս/թ մայիսի 30-ին՝ ժամը 20։30-ին, իր 120 000 դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը թողել է Հ. Քոչարի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան տաղավարի վրա, ու հեռախոսը գողացել են:
Կինը խոստովանել է հանցանքը