Լրահոս

08.06.2012 15:50


ՍԴ–ն մերժել է Մանուել Գասպարյանի դիմումը

ՍԴ–ն մերժել է Մանուել Գասպարյանի դիմումը

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է թիվ  3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի դիմումը։ Նա ՍԴ–ից պահանջում էր անվավեր ճանաչել  այդ ընտրատարածքում մայիսի 6–ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այնտեղ հաղթող էր ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Ստեփանյանը:

ՀԱԿ–ի մեկ այլ անդամ՝ Լևոն Զուրաբյանը նույնպես դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 9 ԸԸՀ հանձնաժողովի որոշումը։ Այս հայցը դատարանում կքննարկվի հունիսի 12-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը