Վահագն Խաչատրյան. «Կառավարությունը թվերի հետ է խաղում»
Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանըլրագրողներին ասել է, որ տնտեսական աճ ներկայացնելով՝ կառավարությունը թվերի հետ է խաղում, այնինչ իրավիճակը չի փոխվել։ Չի հավաքագրվում նաև կառավարության խոստացած 101 մլրդ դրամ ավելի հարկը։
–Այս պահին արդեն իսկ պետք է հավաքված լիներ 41 մլրդ դրամ, սակայն 15 մլրդ դրամի չափով է հավաքվել։ Փաստորեն, դեռ չեն կարողանում հավաքագրել: Վերջում պետեկամուտների կոմիտեն ընկնելու է տնտեսվարողների հետևից և կրկին տուգանելու է մարդկանց, որ մի կերպ կարողանան հավաքագրել այդ գումարները,-ասել է նա։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի զարմանքն էլ առաջացնում է այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կից 30 խորհուրդ է գործում, իսկ դրանցում ներգրավված չեն հասարակական սեկտորի ներկայացուցիչները:
–30 կից խորհուրդ ունի, սակայն ոչ մի արդյունք չենք տեսնում,-ասել է Գ. Մակարյանը:
Վահագն Խաչատրյան. «Կառավարությունը թվերի հետ է խաղում»
Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ տնտեսական աճ ներկայացնելով՝ կառավարությունը թվերի հետ է խաղում, այնինչ իրավիճակը չի փոխվել։ Չի հավաքագրվում նաև կառավարության խոստացած 101 մլրդ դրամ ավելի հարկը։

7or.am