Վերահսկիչ պալատը գիտության պետական կոմիտեում 235,000.0 հազ. դրամի խախտում է հայտնաբերել
ՀՀկրթությանևգիտությաննախարարությանգիտությանպետականկոմիտեումՎերահսկիչ պալատի իրականացրածստուգումներովհայտնաբերվելենբազմաբնույթխախտումներ, թերություններևռիսկեր։ Այց մասին ամրահժգրված է Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցում։
Մասնավորապես պարզվել է, որ հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվում են` անտեսելով փորձաքննության գործընթացը, բացասական փորձագիտական եզրակացություն ստացած որոշ գիտական թեմաներ ներառվել են ֆինանսավորման ենթակա թեմաների ցանկում և ստացել համապատասխան ֆինանսավորում, պայմանագրերում հիմնարար հետազոտությունների իրականացման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ պարտավորություններ սահմանված չեն, ենթակառուցվածքի պահպանում և զարգացում ծրագրով ֆինանսավորելուց հետո Կոմիտեն ծրագիրն իրականացնող կազմակերպություններից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն չի պահանջում, չի ստանում և հսկողություն չի իրականացնում, խախտելով օրենսդրության պահանջները` Կոմիտեն իրականացրել է ոչ պետական կազմակերպությունների բազային ֆինանսավորում, բազային ծրագրով ֆինանսավորում ստանալու նպատակով կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերում ծախսերը հաշվարկներով հիմնավորված չեն: Հայտերը համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրված են մակերեսորեն: Հանձնաժողովի գործունեությունը կրում է ձևական բնույթ, գիտական թեմատիկ ծրագրերի համար հատկացված միջոցները ծախսվում են տվյալ թեմայի հետ հիմնականում առնչություն չունեցող նպատակներով:
Այս խախտումները կազմել են շուրջ 235,000.0 հազ. դրամ։
Վերահսկիչ պալատը գիտության պետական կոմիտեում 235,000.0 հազ. դրամի խախտում է հայտնաբերել
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներով հայտնաբերվել են բազմաբնույթ խախտումներ, թերություններ և ռիսկեր։ Այց մասին ամրահժգրված է Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան զեկույցում։

7or.am