Արամ Հարությունյան. «Այս ընտրությունների միակ լուսավոր կետն այն էր, որ ԲՀԿ–ն կոալիցիա չմտավ»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին իր գնահատականն է տվել անցած խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև որոշակի կանխատեսումներ է արել գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ։
–Այս ընտրությունների միակ լուսավոր կետը երևի այն էր, որ ԲՀԿ–ն կոալիցիա չմտավ։ Եթե մենք նայում ենք, թե նախընտրական շրջանում ինչ ասաց Ծառուկյանը, տրամաբանական է, որ ինքը պետք է չմտներ կոալիցիա։Ասում էր՝ ես պատրաստ եմ կորցնելու, իսկ մտնելով կոալիցիա՝ ինքը բան էլ չէր կորցնում։ Այսինքն՝ մարդն ասում էր՝ ես պատրաստ եմ դիմակայել ճնշումներին։ ԲՀԿ–ն միայն այն դեպքում կմտներ կոալիցիա, եթե իշխանություններն ասեին. «Կներեք, մենք կեղծել ենք ընտրությունները, մեզ այդքան չէր հասնում, այդքան չենք հավաքել, դուք ավելի շատ եք հավաքել, եկեք կառավարություն ձևավորեք»։ Ինչը, բնականաաբար, իշխանությունները երբեք չէին ասի,–հայտարարել է Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ–ն պետք է ունենա սեփական թեկնածու, և այդ պարագայում կլինի երկրորդ փուլ, իսկ ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ն ամենայն հավանականությամբ կաջակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
–Եթե իշխանությունը փորձի կեղծիքների ֆոկուսները անել նաև նախագահական ընտրություններում, ապա հաստատ իրավիճակը սրվելու է։ Ինչպես կասեր Չարենցը, «ամբոխները կխելագարվեն»։ Իսկ Ծառուկյանը կարող էր խորհրդարանականից հետո ժողովրդին ոտքի հանել, բայց կոալիցիա չմտնելու իր քայլը, ըստ էության, համարժեք էր դրան։
Հարցին՝ ով կարող է դառնալ ԲՀԿ–ի թեկնածուն նախագահական ընտրություններում, Հարությունյանը պատասխանել է, թե այդ կուսակցությունում կան շատ արժանի մարդիկ.
–Բայց եթե իմ անձնական կարծիքը ասեմ, ես տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե, իհարկե, Քոչարյանը համաձայնի։
Արամ Հարությունյան. «Այս ընտրությունների միակ լուսավոր կետն այն էր, որ ԲՀԿ–ն կոալիցիա չմտավ»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին իր գնահատականն է տվել անցած խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև որոշակի կանխատեսումներ է արել գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ։
–Այս ընտրությունների միակ լուսավոր կետը երևի այն էր, որ ԲՀԿ–ն կոալիցիա չմտավ։ Եթե մենք նայում ենք, թե նախընտրական շրջանում ինչ ասաց Ծառուկյանը, տրամաբանական է, որ ինքը պետք է չմտներ կոալիցիա։ Ասում էր՝ ես պատրաստ եմ կորցնելու, իսկ մտնելով կոալիցիա՝ ինքը բան էլ չէր կորցնում։ Այսինքն՝ մարդն ասում էր՝ ես պատրաստ եմ դիմակայել ճնշումներին։ ԲՀԿ–ն միայն այն դեպքում կմտներ կոալիցիա, եթե իշխանություններն ասեին. «Կներեք, մենք կեղծել ենք ընտրությունները, մեզ այդքան չէր հասնում, այդքան չենք հավաքել, դուք ավելի շատ եք հավաքել, եկեք կառավարություն ձևավորեք»։ Ինչը, բնականաաբար, իշխանությունները երբեք չէին ասի,–հայտարարել է Հարությունյանը։

7or.am