Հայկական և եվրոպական նորաձևության ցուցադրություն Բուխարեստում
Հունիսի 7-ին Ռումինիայի նորակառույց Ազգային գրադարանի ընդարձակ սրահում բացվեց «Նորաձևության ճանապարհ. երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը, ուր ներկայացված էր հնգական հայ ու եվրոպացի երիտասարդ նկարիչ-մոդելավորողների համատեղ հավաքածուն:
Ցուցահանդեսի բացումը կատարեցին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական մշակույթի ինստիտուտի փոխնախագահ Տանյա Ռադուն, Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նշելով, որ «Նորաձևության ճանապարհ. երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը միանգամայն ճիշտ տեղից է մեկնարկել, քանի որ Ռումինիան և՛ աշխարհագրորեն, և՛ պատմականորեն Եվրոպայի հարավ-արևելյան դարպասն է, և մեզ` հայերիս համար եվրոպական տարածքի վրա թերևս ամենամոտը, բացման իր խոսքում դեսպան Գասպարյանը հավելեց. «Հայ-ռումինական ընդհանուր արժեքները բացում են դռները և մտքերը: Այցելեք Սուչավայի հայկական վանքեր և եկեղեցիներ, մտեք Բուխարեստի Հայոց թանգարան, գնացեք հիանալու Գեռլայի և Դումբրավենի հայկական շքեղ տաճարներով ու շինություններով, Տրանսիլվանիայի Հայոց թանգարանով, և կհամոզվեք, թե ինչպես են միաձուլվել հայկականն ու ռումինականը, այդ ձուլումից ինչ արժեք է ստացվել: Լսեք ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի իմպրովիզացիաները, ուր խառնված են հայկական ու ռումինական մեղեդիները, կարդացեք 20-րդ դարի վայրիվերումների մասին պատմող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը, ուր մեր ժողովուրդները կիսել են դառնություններն ու ուրախությունները: Դուք կրկին կհամոզվեք, թե ինչ զորավոր ուժ ունի խոսքը, արվեստը և մշակույթը: Կարծում եմ՝ այս մասին մենք անընդհատ պետք է պատմենք երիտասարդ սերունդներին, հրավիրենք նրանց շփվելու և մտերմանալու այդ արժեքների հետ, ճանաչելու մեր համատեղ անցյալն ու ժառանգությունը` միասին առաջ շարժվելու, եվրոպական մեր ընդհանուր տունը միասին կառուցելու համար»:
Այնուհետեւ համատեղ աշխատանքի եւ իրենց մոդելների մասին պատմեցին ռումին մոդելավորող Անդրա Կլիցանը եւ հայ մոդելավորող Արամ Նիկոլյանը:
Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 24-ը: Հունիսի 8-ին ռումին եւ բրիտանացի մասնագետներ, ինչպես նաեւ մոդելավորողներ Անդրա Կլիցանն ու Արամ Նիկոլյանն անցկացնելու են վարպետության դասեր:
Տեղեկանք: Ռումինիայում մեկնարկած ծրագիրը մինչեւ ընթացիկ տարվա վերջը շարունակվելու է Գերմանիայում (հուլիս), Դանիայում (օգոստոս), Մեծ Բրիտանիայում (սեպտեմբեր) եւ Չեխիայում (հոկտեմբեր): Հայկական կողմից ծրագրի մյուս մասնակիցներն են մոդելավորողներ Քրիստինե Ավետիսյանը, Լուսինե Կոստանյանը, Գայանե Սողոմոնյանը եւ Անի Իսկանդարյանը: ԵՄ EUNIC հաստատության կողմից հովանավորվող ծրագրի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը, Ռումինական մշակույթի ինստիտուտը, Գյոթեի ինստիտուտը, Դանիական մշակույթի ինստիտուտը եւ Չեխական կենտրոնը, որոնց հետ համագործակցում է Նորաձեւության հայկական խորհուրդը:
Հայկական եւ եվրոպական երկրների ազգային տարրեր պարունակող այս հավաքածուն փետրվար-ապրիլ ամիսներին արդեն ցուցադրվել է Երեւանում եւ Հայաստանի երեք մարզերում: