Ս. Լավրով. «Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն չի լինի»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աստանայում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն չի տա։ «ԱԽ-ի մանդատ՝ արտաքին ռազմական միջամտության համար, չի լինի։ Դա ես երաշխավորում եմ»,-շեշտել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջարկել է միջազգային համաժողով կազմակերպել՝ Սիրիայի հիմնախնդիրը քննարկելու համար։ Մյուս կողմից, արևմտյան տերությունները Սիրիայի հարցում գնալով կոշտացնում են իրենց դիրքորոշումը։