Դիվանագիտական մակարդակում Հայաստանի դիրքերը ամո՞ւր չեն
«Հիլարի Քլինթոնն օրերս տարածաշրջան կատարած իր այցով փաստեց, որ ԱՄՆ–ը թույլ չի տա որևէ մեկին տարածաշրջանում զբաղեցնել իր տեղը, և որ տարածաշրջանային զարգացումներն իր ուշադրության կենտրոնում են: Բալանսը հօգուտ հայկական կողմի է, ադրբեջանցիները դիրքերում համարժեք պատասխան ստացան, ինչը չի կարելի ասել դիվանագիտական մակարդակում հայկական կողմի լավ վիճակի մասին»,–անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տարածարջան կատարած այցին՝ այսօրվա ասուլիսին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը։ Ինչ վերաբերում է ԼՂ բանակցային գործընթացում նոր առաջարկներին, որոնք առաջիկայում կարող են արվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, բանախոսն ընդգծեց, որ սկզբունքորեն փոփոխող մոտեցումներ չեն արվի: «Մշտապես հայտարարվել է, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մնացած բոլոր կառույցներն ընդամենը օժանդակող դերակատարություն ունեն»,–ասել է Ա. Արզումանյանը։
Դիվանագիտական մակարդակում Հայաստանի դիրքերը ամո՞ւր չեն
«Հիլարի Քլինթոնն օրերս տարածաշրջան կատարած իր այցով փաստեց, որ ԱՄՆ–ը թույլ չի տա որևէ մեկին տարածաշրջանում զբաղեցնել իր տեղը, և որ տարածաշրջանային զարգացումներն իր ուշադրության կենտրոնում են: Բալանսը հօգուտ հայկական կողմի է, ադրբեջանցիները դիրքերում համարժեք պատասխան ստացան, ինչը չի կարելի ասել դիվանագիտական մակարդակում հայկական կողմի լավ վիճակի մասին»,–անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տարածարջան կատարած այցին՝ այսօրվա ասուլիսին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ բանակցային գործընթացում նոր առաջարկներին, որոնք առաջիկայում կարող են արվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, բանախոսն ընդգծեց, որ սկզբունքորեն փոփոխող մոտեցումներ չեն արվի: «Մշտապես հայտարարվել է, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մնացած բոլոր կառույցներն ընդամենը օժանդակող դերակատարություն ունեն»,–ասել է Ա. Արզումանյանը։
7or.am