ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2012թ. հունիսի 9-ին աշխատանքային այցով Երևան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսվում է, որ այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, կքննարկեն փոխգործակցության վերաբերող հարցեր:
Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, ստորագրվել է 1999թ. սեպտեմբերի 9-ին Պեկինում:
Երևան կժամանի ՉԺՀ–ի գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն