ՄԱԿ գլխավոր քարտուղար. «Սիրիայում մեծանում է լայնածավալ քաղաքացիական պատերազմի հավանականությունը»
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հետ համատեղ ասուլիսին, հայտարարել է, որ Սիրիայում մեծանում է լայնածավալ քաղաքացիական պատերազմի հավանականությունը։ Նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած հաշտեցման ծրագիրը կյանքի կոչելու համար։ Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել վերջ դնել արյունահեղությանը։