Ի կատարումն ՀՀ Նախագահի հանձնարարականի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտում ստեղծվել և գործում են հանրային հինգ լողափ, որից երկուսը` ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N527-Ն որոշմամբ: Անվճար գործող լողափերում առկա են` ավտոկանգառ, հանդերձարան, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետ, փրկարար ծառայության կետեր, շվաքարաններ, բիոզուգարաններ, բարեկարգ լողափ և այլ ծառայություններ: 2011թ. հուլիս ամսից հանրային անվճար լողափերից օգտվել է շուրջ 100 հազար հանգստացող:
ՀՀ Նախագաի հանձնարարականը կրում է շարունակական բնույթ և այս տարվա հունիսի 7-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ևս 5 հանրային լողափի ստեղծման համար տարածքներ` Սևան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից` 5.5 հա,Դրախտիկհամայնքին հարակից տարածքից` 5.0 հա, Լճաշենհամայնքին հարակից տարածքից` 1.37 հա, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից` 3.3 հա,Նորատուս համայնքին հարակից տարածքից` 0.78 հա:
Վերը նշված լողափերի կառուցման ֆինանսավորումը իրականացվելու է ՄԱԿ-ի Փոքր Դրամաշնորհային ծրագրի և «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-իN177-Ն որոշման ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանրային լողափերի կառուցման աշխատանքները շարունակվելու են, նմանատիպ անվճար հանրային լողափեր ստեղծվելու են նաև Սևանա լճի ավազանի այլ տարածքներում։
ՀՀ բնապահպանության նախարարույան մամուլի ծառայություն
Սևանում գործում են հանրային հինգ լողափ
Ի կատարումն ՀՀ Նախագահի հանձնարարականի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտում ստեղծվել և գործում են հանրային հինգ լողափ, որից երկուսը` ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N527-Ն որոշմամբ: Անվճար գործող լողափերում առկա են` ավտոկանգառ, հանդերձարան, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետ, փրկարար ծառայության կետեր, շվաքարաններ, բիոզուգարաններ, բարեկարգ լողափ և այլ ծառայություններ: 2011թ. հուլիս ամսից հանրային անվճար լողափերից օգտվել է շուրջ 100 հազար հանգստացող:
ՀՀ Նախագաի հանձնարարականը կրում է շարունակական բնույթ և այս տարվա հունիսի 7-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ևս 5 հանրային լողափի ստեղծման համար տարածքներ` Սևան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից` 5.5 հա, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից` 5.0 հա, Լճաշեն համայնքին հարակից տարածքից` 1.37 հա, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից` 3.3 հա, Նորատուս համայնքին հարակից տարածքից` 0.78 հա: