Լրահոս

08.06.2012 10:23


Վրաստանում հանվում են միասնական ընդունելության քննությունները

Վրաստանում հանվում են միասնական ընդունելության քննությունները

2013թ-ից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար Վրաստանում այլևս չեն անցկացվի միասնական ընդունելության քննություններ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Վրաստանի կրթական համակարգի բարեփոխման առումով միասնական քննություններն իրենց գործառույթը կատարել են։ Դիմորդները կկարողանան ընդունվել բուհ ավարտական գնահատականների միջոցով»,–ասել է Սաակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը