Լրահոս

08.06.2012 09:50


Շաքարավազը թանկանում է

Շաքարավազը թանկանում է

Երեկվանից թանկացել է փոքր և միջին խանութներին մատակարարվող շաքարավազը: 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին: «2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, և մի բան էլ կարտահանվի: Այսինքն՝ տեսականորեն մեր սպառած շաքարավազը արտադրվում է Հայաստանում, և դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը: Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է»,–գրում է «Հայկական Ժամանակը»։

Այս խորագրի վերջին նյութերը