Չիկագոյում 2012թ. մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին, որտեղ ասվում է, որ դաշինքը աջակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:
Այսու բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փորձագետները հիմնականում այս հարցը շրջանցել են և իրենց խոսքը կառուցել՝ հենվելով ներկա իրողությունների վրա, այսինքն` «դե ֆակտո» իրականությանը համահունչ՝ անտեսելով հարցի դե յուրե բաղադրիչը:
Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովի կարծիքը. «Այո, Հայաստաննիրկազմումչունի չճանաչվածկազմավորումներկամանջատողականօջախներ, սակայննահակամարտությանմեջէԱդրբեջանիհետԼեռնայինՂարաբաղիպատճառով: Ընդորում,պաշտոնականԲաքուներբեքչիբացառելհարցիլուծմանուժային տարբերակըունախկինԼՂԻՄտարածքիցդուրսգտնվողշրջաններումիրվերահսկողությունըհաստատելումտադրությունը: ԱյդառումովՆԱՏՕ-իազդանշանըհասկանալիէ՝նմանարշավըչիկարողտարածվելբունՀայաստանիտարածքիվրա»(1):
ՌԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը գտնում է. «ՉիկագոյիգագաթնաժողովիօրակարգըթույլաղերսներուներՀայաստանիազգայինշահերիհետ…»(1):
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան իր հերթին նշում է. «Հասկանալի է, որ Վրաստանի ռազմական մեքենան կարող է ուղղվել միայն Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը», այսինքն՝ Հարավային Օսիան ու Աբխազիան վերադարձնելուն: Նույն ծիսական նշանակությունն ունի նաև հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Իրական վիճակի վրա ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել: Ուշադրության արժանի է միայն այն հետևողականությունը, որով շարադրվում են ՆԱՏՕ-ի պահանջները, ինչը վատ չէր լինի, որ Ռուսաստանը հաշվի առներ»(1):
Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ում ևս նմանատիպ մի կարծիքի են, ինչպես վերևում նշվածները, բայց հնարավոր է նաև, որ` ո՜չ: Որովհետև ՆԱՏՕ-ի մասնագետները գոնե տեղյակ են, թե իրականում ո՞րն է «դե յուրե» Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը նվազագույնը ներառում է Հայաստանի Հանրապետության, Կարսի, Արդահանի նահանգների, Իգդիրի մարզի և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով Հայաստանին հատկացված Արևմտյան Հայաստանի չորս վիլայեթների տարածքները: Իրականում քաղաքակրթական, պատմամշակութային, իրավական քաղաքական և այլ բաղադիչներով ու չափորոշիչներով հանդերձ` արդեն ասվածին պետք է հավելել նաև վիլսոնյան իրավարար վճռից դուրս մնացած Արեւմտյան Հայաստանի մյուս երեք վիլայեթների և Կիլիկյան Հայաստանի տարածքները:
Մեկ այլ փաստաթղթով Փարիզի վեհաժողովի 192 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի հիման վրա (2), ինչպես նաև Սևրի դաշնագրի 92-րդ հոդվածի համաձայն (3), կարգավորվում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի (և Վրաստանի) հետ:
Այնպես որ, մենք էլ ենք համաձայն Անդրեյ Արեշևի այն կարծիքին, թե «ՀայաստանիտարածքայինամբողջականությանմասինկետըպատահականչիհայտնվելՆԱՏՕ-իհռչակագրում», միայն թե մի քիչ այլ մեկնաբանությամբ, ինչի մասին ցանկացած հարմար պահի կարող են հիշել թե հայ, թե օտար դիվանագետներն ու քաղաքական գործիչները:
Դրա մասին անպայման կարող են հիշել ոչ միայն դիվանագետներն ու քաղաքական գործիչները, այլև հայ զինվորականներն ու աշխարհազորայինները, մանավանդ, երբ Միջին Արևելքի տարածաշրջանն ու Կովկասը մտնում են ռազմա-քաղաքական ակտիվության վճռական փուլ, որտեղ «խաղացողներից» ոմանք իրենց «լոկալ» ռազմա-քաղաքական ծրագրերն ուրիշի հաշվին եւ ուրիշի զորությամբ իրականացնելու թաքուն հույսեր կարող են փայփայել (4):
Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ու սադրանքների վերջին դրսևորումները ասվածի լավագույն ապացույցներն են, որոնք, սակայն, իսկական դառն հուսախափության կարող են վերածվել սխալ հաշվարկների, չհիմնավորված եզրահանգումների և սին պատրանքների պատճառով:
Հայաստանի տարածքային ամբողջականության մասին
Չիկագոյում 2012թ. մայիսի 20-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին, որտեղ ասվում է, որ դաշինքը աջակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:
Այսու բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Փորձագետները հիմնականում այս հարցը շրջանցել են և իրենց խոսքը կառուցել՝ հենվելով ներկա իրողությունների վրա, այսինքն` «դե ֆակտո» իրականությանը համահունչ՝ անտեսելով հարցի դե յուրե բաղադրիչը:
Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովի կարծիքը. «Այո, Հայաստանն իր կազմում չունի չճանաչված կազմավորումներ կամ անջատողական օջախներ, սակայն նա հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Ընդ որում, պաշտոնական Բաքուն երբեք չի բացառել հարցի լուծման ուժային տարբերակը ու նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող շրջաններում իր վերահսկողությունը հաստատելու մտադրությունը: Այդ առումով ՆԱՏՕ-ի ազդանշանը հասկանալի է՝ նման արշավը չի կարող տարածվել բուն Հայաստանի տարածքի վրա» (1):
ՌԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը գտնում է. «Չիկագոյի գագաթնաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ…» (1):
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Յանա Ամելինան իր հերթին նշում է. «Հասկանալի է, որ Վրաստանի ռազմական մեքենան կարող է ուղղվել միայն Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը», այսինքն՝ Հարավային Օսիան ու Աբխազիան վերադարձնելուն: Նույն ծիսական նշանակությունն ունի նաև հայտարարությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: Իրական վիճակի վրա ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել: Ուշադրության արժանի է միայն այն հետևողականությունը, որով շարադրվում են ՆԱՏՕ-ի պահանջները, ինչը վատ չէր լինի, որ Ռուսաստանը հաշվի առներ» (1):
Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ում ևս նմանատիպ մի կարծիքի են, ինչպես վերևում նշվածները, բայց հնարավոր է նաև, որ` ո՜չ: Որովհետև ՆԱՏՕ-ի մասնագետները գոնե տեղյակ են, թե իրականում ո՞րն է «դե յուրե» Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը նվազագույնը ներառում է Հայաստանի Հանրապետության, Կարսի, Արդահանի նահանգների, Իգդիրի մարզի և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով Հայաստանին հատկացված Արևմտյան Հայաստանի չորս վիլայեթների տարածքները: Իրականում քաղաքակրթական, պատմամշակութային, իրավական քաղաքական և այլ բաղադիչներով ու չափորոշիչներով հանդերձ` արդեն ասվածին պետք է հավելել նաև վիլսոնյան իրավարար վճռից դուրս մնացած Արեւմտյան Հայաստանի մյուս երեք վիլայեթների և Կիլիկյան Հայաստանի տարածքները:
Մեկ այլ փաստաթղթով Փարիզի վեհաժողովի 192 թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի հիման վրա (2), ինչպես նաև Սևրի դաշնագրի 92-րդ հոդվածի համաձայն (3), կարգավորվում էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի (և Վրաստանի) հետ:
Այնպես որ, մենք էլ ենք համաձայն Անդրեյ Արեշևի այն կարծիքին, թե «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին կետը պատահական չի հայտնվել ՆԱՏՕ-ի հռչակագրում», միայն թե մի քիչ այլ մեկնաբանությամբ, ինչի մասին ցանկացած հարմար պահի կարող են հիշել թե հայ, թե օտար դիվանագետներն ու քաղաքական գործիչները:
Դրա մասին անպայման կարող են հիշել ոչ միայն դիվանագետներն ու քաղաքական գործիչները, այլև հայ զինվորականներն ու աշխարհազորայինները, մանավանդ, երբ Միջին Արևելքի տարածաշրջանն ու Կովկասը մտնում են ռազմա-քաղաքական ակտիվության վճռական փուլ, որտեղ «խաղացողներից» ոմանք իրենց «լոկալ» ռազմա-քաղաքական ծրագրերն ուրիշի հաշվին եւ ուրիշի զորությամբ իրականացնելու թաքուն հույսեր կարող են փայփայել (4):
Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ու սադրանքների վերջին դրսևորումները ասվածի լավագույն ապացույցներն են, որոնք, սակայն, իսկական դառն հուսախափության կարող են վերածվել սխալ հաշվարկների, չհիմնավորված եզրահանգումների և սին պատրանքների պատճառով:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն