Լրահոս

08.06.2012 09:05


Վճռական են

Վճռական են

Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաշվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակրպվում սահմանային դիրքեր և սահմանապահ գյուղեր:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են միավորման ղեկավարներին, որոնք  Ադրբեջանի ղեկավարներին  կոչ են անում զերծ մնալ նման սադրանքներից: Պատերազմի հավանական սկսվելու պարագայում միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները և  հիմնադրել տարիներ առաջ ծրագրված «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկանան Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով:

Միաժամանակ ցավակցում ենք Ադրբեջանի սադրանքների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ սահմանապահներին կոչ ենք անում լինել զգոն:

Այս խորագրի վերջին նյութերը