Լրահոս

07.06.2012 16:18


Բաց նամակ ՀՀ գյուղատնտեսության նախարարին

Բաց նամակ ՀՀ գյուղատնտեսության նախարարին

 Հարգելի պրն. նախարար

«Ֆերմերային շարժում» գյուղացիական հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ հանրապետության որոշ գյուղերում (մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Մարտունիի և Վարդենիսի տարածաշրջանի) կուտակվել է մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը պայմանավորված է անցյալ տարվա առատ բերքի իրացման հետ կապված օբյեկտիվ դժվարություններով:

 Հաշվի առնելով կարտոֆիլի նոր բերքի իրացման շրջանում նախորդ տարվա բերքի իրացման հետ կապված խնդիրները, գյուղացիական տնտեսությունների անունից դիմում ենք Ձեզ խնդրանքով` օգնեք աղքատ գյուղացիներին շուտափույթ իրացնելու իրենց մոտ նախորդ տարուց կուտակված կարտոֆիլի խմբաքանակը:

 Կարտոֆիլի բերքի իրացումը կօգնի գյուղացիներին` մասնակիորեն փոխհատուցելու կատարված ծախսերը, լուծելու սոցիալական խնդիրները և ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ` զարգացնելու երկրի տնտեսությունը:

 

Ուզում ենք Ձեզ հիշեցնել նաև, որ Դուք բազմիցս հրապարակորեն հայտարարել եք, որ կանգնած եք գյուղացու կողքին և պատրաստ եք օգնելու գյուղացուն, որպեսզի իրացվի նրա հողատարածքից ստացված բերքը: Նաև նշում էիք, որ թույլ չեք տա, որպեսզի իրացման ենթակա գյուղմթերքի չնչին քանակությունն անգամ մնա գյուղացու մոտ և փչանա:

 Կանխավ շնորհակալություն:

հարգանքով`

«Ֆերմերային շարժում» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը