Zham.am-ի հարցերին է պատասխանում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
-Պրն. Հովհաննիսյան, վերջին միջադեպերը սահմանին լուրջ հարցադրումներ է առաջացնում. ի՞նչ պետք է անի պետությունը սահմանամերձ գյուղերի բնակչության անվտանգության ապահովման և կարիքները հոգալու համար:
-Հայաստանի որոշ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն ունի երկու ասպեկտ` ռազմական և քաղաքացիական: Առաջին մասով, վստահ եմ, մեր բանակային ստորաբաժանումներն ի վիճակի են և կանեն ամեն ինչ հակառակորդին սթափեցնելու համար: Ինձ մոտ ավելի շատ թերահավատություն կա քաղաքացական իշխանությունների առումով: Շաբաթներ առաջ գնդակոծվեց Տավուշի մարզի Դովեղ գյուղը, վնասվեց մանկապարտեզը, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չայցելեց գյուղ, չարվեցին անհրաժեշտ քայլերը` սահմանամերձ գյուղերի բնակչությանը սատարելու համար: Նույնը կատարվում է այսօր:
Մենք աններելի սահման ենք գծում ոչ թե մեր ու հակառակորդի, այլ` ինքներս մեր մեջ: Մի կողմում սահմանամերձ գյուղերի բնակիչներն են ու մեր զինվորականները, մյուս կողմում` Երևանի խաղաղ կյանքն ու “Երևանի կենտրոնի” իշխանությունները: Ուր են անընդհատ մեծ-մեծ խոսող, հայրենասիրության ճառեր ու դասեր տվող տարբեր մակարդակների պաշտոնյաները, մտավորականները և այլոք:
Պետք է բոլորովին այլ պատկեր լիներ: Սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է ամեն պահի զգա, որ ինքը մենակ չէ, իր ետևում Հայաստանի Հանրապետությունն է, ողջ հայ ժողովուրդը: Սա այսօր ամենակարևոր խնդիրն է, որ մենք պետք է լուծենք: Չի կարող փոքր Հայաստանում լինել երկու զուգահեռ կյանք` խաղաղ, զվարթ Երևան ու գնդակոծության տակ գտնվող սահմանային բնակավայրեր և սահմանը պահող հայ զինվորներ: Այսօր մենք մենակ ենք թողնում թե խաղաղ բնակչությանը, թե զինվորին:
Աստված չանի, վաղը լարվածությունը մեծանա ու հակամարտութան ծավալները մեծանան, մենք մեր խեղված արժեհամակարգով դժվար լուծումների առաջ ենք կանգնելու: Այսօր “լավ տղան” եթերից անվերջ խոսող կեղծ հայրենասերները չեն, Երևանի փողոցներում ֆռֆռացող տղերքը չեն: Այսօր “լավ տղան” Չինարի, Ոսկեպարի և մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որոնք շարունակում են իրենց կյանքը թշնամու գնդակների տակ: Այսօր “լավ տղան” բանակի ստորաբաժանումներ են, մեր սպաներն ու զինվորները, որոնք կյանքի գնով ապահովում են խաղաղ բնակչության բնականոն կյանքը: Բայց այս գաղափարը, այս մոտեցումը պետք է իշխանությունները կարողանան ամրապնդել երկրում, մարդկանց գիտակցության մեջ: Այս պահին մենք արձանագրում ենք, որ կա իշխանությունների և իրավիճակի նկատելի անհամարժեքություն:
-Նորընտիր ԱԺ-ն նույնպես պետական մարմին է և ի՞նչ կարելի է ակնկալել ԱԺ-ին այս խնդիրների լուծման համար:
-Քանի որ ԱԺ-ն տարբեր քաղաքական ուժերից է կազմված, ես կխոսեմ միայն Բարգավաճ Հայաստանի քայլերի մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ԲՀԿ խմբակցության պատգամավորներից կազմված խումբը գտնվում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, նրանց մեջ են ԱԺ Մարդու իրավունքների և Տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, Պաշտպանության հանձնաժողովի անդամները: Նրանց այցը, կարծում եմ, կունենա ոչ միայն գործնական հետևանքներ, այլև ոչ պակաս կարևոր` հոգեբանական նշանակություն. վտանգավոր գոտում բնակվող մեր քաղաքացիների համար կարևոր է զգալ, որ նոր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը մտածում ու գործում են` ելնելով նաև իրենց բնակավայրերի խնդիրներից:
Վահե Հովհաննիսյան.