Կայացել է Հայաստանի Առևտրանտնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը
Հունիսի 7-ին Աստանայում կայացավ առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգող հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հունիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ և ՂՀ գերատեսչությունների ու նախարարությունների փորձագետների աշխատանքային հանդիպումը, որտեղ քննարկվեցին վերոնշյալ նիստին առնչվող հարցեր: Հաջորդ օրը` հունիսի 7-ին, հայկական և ղազախական կողմերի համանախագահների` Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի և Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Եվգենի Ամանի նախագահությամբ անցկացվեց հանձնաժողովի 4-րդ նիստը:
Նիստում քննարկվեցին հանձնաժողովի նախորդ նիստերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկուստեք ընդգծվեց հայ-ղազախական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև դրա իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու կարևորությունը: Կողմերը նախանշեցին հայ-ղազախական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները և կոնկրետ ուղղությունները, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ավիափոխադրումների, ներդրումների, արդյունաբերության, տեխնոլոգիաների բնագավառներում: Քննարկվեցին նաև մի շարք միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի նախագծեր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նիստի աշխատանքներին մասնակցություն ունեցան ՂՀ-ում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը և ՀՀ-ում ՂՀ դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Հունիսի 8-ին հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքները: