Լրահոս

07.06.2012 14:50


30 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ Եհովայի վկաների մասով Եվրադատարանի պահանջը կատարելու համար

30 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ Եհովայի վկաների մասով Եվրադատարանի պահանջը կատարելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ ՀՀ–ի ներկայացված հայցերով երեք վճիռ է կայացրել, որոնք վերաբերում են զինվորական ծառայությունից «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամների հրաժարվելուն։ Այդ վճիռների պահանջը կատարելու համար ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանն այսօր հատկացրել է 30 հազ. եվրոյին համարժեք դրամ։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնել է, որ բանակում ծառայելուց հրաժարվող Եհովայի վկաները ենթարկվում են քրեական պատասխանատվության, նրանք հրաժարվում են նաև այլընտրանքային ծառայությունից։

Կա նոր նախագիծ, որ շրջանառության մեջ է դրված։ Ըստ սահմանադրության՝ մարդը պետք է ծառայի հայոց բանակում, սակայն եթե Եվհովայի վկաները հրաժարվում են այլընտրաքային զինծառայությունից, ապա այսօրվա գործող օրենքով դատապարտվում են 3-5 տարվա ազատազրկման,-ասել է նախարարը։

Այսօր էլ Եվրադատարանում Եհովայի վկաների վերաբերյալ մեծաթիվ գործեր կան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը