Լրահոս

07.06.2012 14:17


Է. Շարմազանով. «...օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները»

Է. Շարմազանով. «...օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները»

Երեկ հերթական «դարակազմիկ» հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որն ասել է, թե «երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել»:

Արձագանքելով Ա. Դավութօղլուին ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և խեղաթյուրել իրականությունը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա և եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող: Ի գիտութուն, թե Հայաստանից արևմուտք և թե Արցախից արևելք ընկած երկրների ղեկավարների` ևս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, և այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները: Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, իսկ Ադրբեջանը՝ Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…

Անընդունելի եմ համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ»: 

Այս խորագրի վերջին նյութերը