«aparaj.am»–ը փոխանցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը.
«Սիրելի հայրենակիցներ
ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու և դրանց շուրջ մտորելու: Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները, որի հետևանքով առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում, իրականացվել է նպատակաուղղված քաղաքականություն սոցիալական ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ, Արցախի արտաքին քաղաքականության ասպարեզում դրսևորվել է հայանպաստ կարծր կեցվածք: Սակայն նկատելի են նաև լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծված քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ և ցուցաբերել նոր մոտեցումներ: Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի պահպանել այն վստահությունն ու ոգևորությունը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն բազմակողմանիորեն քննարկելով ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը և անցկացնելով զանազան խորհրդակցություններ, որոշում է կայացրել նախագահական ընտրություններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակյանին: Համոզված լինելով, որ չի սպառվել միասնական ջանքերով աշխատելու հնարավորությունը և վստահ լինելով, որ Բ. Սահակյանը կդրսևորի հարկ եղած վճռակամություն և քաղաքական կամք` հաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները: Ցավով պետք է հայտնել, որ չնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության, նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի հետ մեր համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ակնկալում է, որ Բ. Սահակյանը հավատարիմ կմնա հետևյալ սկզբունքներին, որով և պայմանավորված կլինի մեր հետագա համագործակցությունը. 1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դեպքում չցուցաբերել զիջողական կեցվածք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի իրավունքների իրականացման հարցում: 2. Համազգային և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի առընչությամբ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: 3. Քաղաքական և տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մոտեցումներից` ապահովելով օրենքի գերակայությունը: Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցությունն է հայտնում գործող Նախագահին, նկատի ունենալով միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները, որի արդյունքում օր առաջ անհրաժեշտություն է դառնում համայն հայության ուժերի լարումն ու միասնական կամքի դրսևորումը, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցությունը համահայկական հարցերի ուղղությամբ` դրսևորելով հայ ժողովիդի պահանջատիրական կեցվածքը: ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե 07 մայիսի 2012թ.»
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը
«aparaj.am»–ը փոխանցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը.
«Սիրելի հայրենակիցներ
ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու և դրանց շուրջ մտորելու:
Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թևերի տարանջատում, խորացել են զսպման և հակակշռման մեխանիզմները, որի հետևանքով առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում, իրականացվել է նպատակաուղղված քաղաքականություն սոցիալական ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ, Արցախի արտաքին քաղաքականության ասպարեզում դրսևորվել է հայանպաստ կարծր կեցվածք:
Սակայն նկատելի են նաև լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծված քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ և ցուցաբերել նոր մոտեցումներ: Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի պահպանել այն վստահությունն ու ոգևորությունը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն բազմակողմանիորեն քննարկելով ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը և անցկացնելով զանազան խորհրդակցություններ, որոշում է կայացրել նախագահական ընտրություններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակյանին: Համոզված լինելով, որ չի սպառվել միասնական ջանքերով աշխատելու հնարավորությունը և վստահ լինելով, որ Բ. Սահակյանը կդրսևորի հարկ եղած վճռակամություն և քաղաքական կամք` հաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:
Ցավով պետք է հայտնել, որ չնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության, նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի հետ մեր համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ակնկալում է, որ Բ. Սահակյանը հավատարիմ կմնա հետևյալ սկզբունքներին, որով և պայմանավորված կլինի մեր հետագա համագործակցությունը.
1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դեպքում չցուցաբերել զիջողական կեցվածք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի իրավունքների իրականացման հարցում:
2. Համազգային և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի առընչությամբ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:
3. Քաղաքական և տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մոտեցումներից` ապահովելով օրենքի գերակայությունը:
Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցությունն է հայտնում գործող Նախագահին, նկատի ունենալով միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները, որի արդյունքում օր առաջ անհրաժեշտություն է դառնում համայն հայության ուժերի լարումն ու միասնական կամքի դրսևորումը, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցությունը համահայկական հարցերի ուղղությամբ` դրսևորելով հայ ժողովիդի պահանջատիրական կեցվածքը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե
07 մայիսի 2012թ.»