Տնտեսական

07.06.2012 12:16


Մայիսին Հայաստանում ամենամեծ գնաճը արձնագրվել է բողկի, կանաչ լոբու և... ամառային շրջազգեստի շուկայում

Մայիսին Հայաստանում ամենամեծ գնաճը արձնագրվել է բողկի, կանաչ լոբու և... ամառային շրջազգեստի շուկայում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում վերջին մի քանի ամիսների գնաճի ու գնանկման վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները։ Ամփոփումը իրականացվել է մայիսի վերջին։

Պարզվում է, որ մայիսին Հայաստանում ամենամեծ գնաճը արձնագրվել է բողկի, կանաչ լոբու և ամառային շրջազգեստի դեպքում։ Մինչդեռ ալյուրի բարձր գինը, ըստ բանախոսի բերած տվյալների, ապրիլի համեմատ մնացել է անփոփոխ։  Մարտիրոսյանը, սակայն, ավելացրել է.

–Բայց վերջին մեր տասնօրյա դիտարկման պարագայում հունիսի 1-ի դրությամբ նույնպես գնաճի միտում կա, որը հաջորդ երկու դիտարկումներում կամփոփենք հուլիս ամսվա տվյալներում։

Այնուամենայնիվ, 5 ամսվա կտրվածքով ալյուրի շուկայում արձանագրվել է 9–տոկոսանոց գնաճ։ Շաքարավազի դեպքում, ըստ Մարտիրոսյանի բերած տվյալների, ապրիլի համեմատ 1,2 տոկոս գնանկում է արձանագրվել, 5 ամսվա կտրվածքով՝ 4 տոկոս գնանկում։ Միևնույն ժամանակ 12 ամսվա կտրվածքով շաքարավազի շուկայում արձանագրվել է 15,4 տոկոս գնաճ, իսկ 2010թ. համեմատ՝ 32,7 տոկոս գնաճ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը