Լրահոս

07.06.2012 11:52


Խոհանոցային դանակով հարվածել է

Խոհանոցային դանակով հարվածել է
Հունիսի 6-ին՝ ժամը 22։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964թ. ծնված Արտաշես Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ֆանարջյան փողոցի թիվ 80/1 տան մոտ վիճաբանության ժամանակ, 1979թ. ծնված Գոռ Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Արտաշես Մ.-ի ձեռքին և վնասվածք պատճառել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 23։30-ին, Գոռ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը