Լրահոս

28.05.2009 13:17


Թուրք Չափայը դատապարտվել է «Հրեաների ու հայերի մուտքը չի թույլատրվում» ցուցանակի համար

Թուրք Չափայը դատապարտվել է «Հրեաների ու հայերի մուտքը չի թույլատրվում» ցուցանակի համար

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ Թուրքիայում դատարանը 5 ամսվա ազատազրկման է դատապարտել Նիյազի Չափային՝ «հասարակության հատվածներին վիրավորելու համար»: Նա մեղադրվել և դատապարտվել է հրեաներին ու հայերին վիրավորելու համար:

Չափայը մի ցուցանակ էր փակցրել, որի վրա գրված էր. - «Հրեաների ու հայերի մուտքը չի թույլատրվում»: Իրավապաշտպան մի կազմակերպության բողոքից հետո, չորեքշաբթի օրը դատարանը դատապարտել է նրան այդ արարքի համար:

Նիյազի Չափան Անկարայից արևմուտք ընկած Էշքեշեհիր քաղաքի մշակութային ընկերակցության ղեկավարն է: Նա բողոքել էր նաև այս տարվա հունվարին Գազայի հատված Իսրայելի ներխուժման դեմ, ինչը լայնորեն դատապարտվում էր մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող Թուրքիայում:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը