Անկանխատեսելի հետևանքների սպառնալիքներ և նոր մոտեցումներ
Միացյալ Նահանգներու պետքարտուղար Հիլըրի Քլինթընի կովկասյան այցի ավարտին պետք էր սպասել` դիտարկումներու փորձ կատարելու համար. ավելի ճիշդը` հայտարարողական մակարդակի վրա նկատելու նոր հրապարակումներ, շեշտադրումներու փոփոխություններ. կամ նույնիսկ` բովանդակային առումով հիմնական պատգամներ:
Նախարար Քլինթըն Երեւանի մեջ գեթ արցախյան թղթածրարի իմաստով հիմնական նորություն չըսավ: Միջնախարարական հավանական հանդիպումի մասին ակնարկը, ուժի կիրառումը բացառելու հրամայականի վերհիշեցումը նույնքան ուշագրավ են, որքան Երեւանի արեւոտ եղանակին մասին մամուլի ասուլիսին ընթացքին խոսիլը: Տարբեր հարց, որ հայկական լրատուադաշտի ներկայացուցիչներեն կակնկալվեր Միացյալ Նահանգներու պետքարտուղարության Արցախի բաժինին մասին պատրաստված զեկուցումին բովանդակության եւ պետքարտուղարին կատարած հայտարարություններուն միջեւ առկա հակասության բացատրությունը պահանջելը:
Երբ հատուկ զգուշավորությամբ ճիգ կթափվի հայտարարողական գոյավիճակին վրա նոր բան չավելցնելու, կենթադրվի, որ փակ առանձնազրույցներու մեջ խոսվածը կմշուշապատվի եւ կամ այցի հիմնական առաքելության փոխանցելիք պատգամներուն վրա վարագույր կքաշվի:
Արցախ-ազրպեյճան շփման գիծին վրա սակայն արձանագրված դեպքերը, ազրպեյճանական հերթական հարձակումներու սաստկացումները նախարար Քլինթընի Երեւան ժամանած օրն իսկ մտածել կու տան կարեւոր ուղղություններու մասին: Ազրպեյճանական հարձակումները անհրաժեշտ էին ուրեմն, որ Երեւանի անբովանդակ հայտարարությունները ավելի ձեւ ստանային Բաքվի մեջ:
Այսպես. հայ-ազրպեյճանական շփման գիծին վրա իրավիճակի սրումը կրնա անկանխատեսելի հետեւանքներու հասնիլ: Քլինթըն նշած է, որ Միացյալ Նահանգներ հույս ունին, որ Հայաստանի եւ Ազրպեյճանի միջեւ նոր պատերազմ չի սկսիր: Քլինթըն խոսած է նաեւ Փարիզի մեջ կայանալիք հայ-ազրպեյճանական հանդիպումներու մասին եւ շեշտած Միացյալ Նահանգներու պատրաստակամությունը` հարցի լուծման համար:
Քլինթըն, խոսելով անկանխատեսելի հետեւանքներուն մասին եւ հույս հայտնելով, որ պատերազմ տեղի չունենար, փաստորեն կակնարկե պատերազմի վերսկսման հավանականության մասին: Խնդիրը այս պարագային ոչ թե պատերազմի վերսկսման իրողական հավանականության ահազանգն է, այլ նախապատերազմական հանգրվանը կայացած ըլլալու վտանգի ահազանգումը` ընդգծելու համար Միացյալ Նահանգներու միջնորդական աշխատանքի ստանձնման անհրաժեշտությունը:
Պարզ է, որ ամերիկյան շահագրգռությունը ինչպես հայ-թուրք հարաբերություններու, այնպես ալ արցախյան թղթածրարին նկատմամբ կբխի Իրանի նկատմամբ Վաշինկթընի վարած շրջանային քաղաքականության թելադրանքներեն: Եթե Թուրքիո հետ Հայաստանի Հանրապետության սահմանադրան բացումի պահանջը իրանյան ուղիին հակակշռումի տրամաբանութենեն կմեկնի, որուն համար ալ Վաշինկթըն կշարունակե հայտարարել, որ հարաբերությունները աննախապայման բնույթով պետք է զարգացնել, ապա Արցախի հարցով խաղաղապահ ուժերու տեղակայման պահանջը փաստորեն Իրանի սահմաններու վերահսկողության միտող քայլ է:
Հիմա, դեպքերը այնպես կզարգանան, որ Վաշինկթըն կզգուշացնե կողմերը պատերազմի վերսկսումեն, կշեշտե, որ դեպքերու ներկա ընթացքը կրնա հանգիլ անկանխատեսելի հետեւանքներու, առ այդ` պետք է ընդունիլ Միացյալ Նահանգներու դերակատարության բարձրացման առաջարկը: Ավելի՛ն, հստակորեն կնախատեսե, որ Փարիզի մեջ հայ-ազրպեյճանական բանակցություններուն ընթացքին պիտի արձանագրվին նոր մոտեցումներ:
Հետաքրքրական է, որ Երեւանի մեջ այս հստակացումները կբացակայեին: Շփման գիծին վրա դեպքեր պետք է արձանագրվեին եւ շարունակվեին ոչ ընթացիկ տարողությամբ, որպեսզի Քլինթըն նման ահազանգներ հնչեցներ:
Իրանը դարպասելու ամերիկյան այս աճապարանքին դիմաց կնկատվի ռուսական առնվազն ոչ խանդավառ պահվածք: Ռուսական կողմեն նկատված համեմատական կրավորականությունը մտածել կու տա, որ Փարիզի հանդիպումը Վաշինկթընի առաջադրած նոր մոտեցումներուն առումով հիմնական համաձայնություններու չի հանգիր:

Շահան Գանտահարյան «Ազդակ»ի գլխաւոր խմբագիր