Լրահոս

07.06.2012 10:39


Ծեծելով սպանել են «5» համարի երթուղայինի վարորդին

Ծեծելով սպանել են «5» համարի երթուղայինի վարորդին

Երեկ երեկոյան՝ ժամը 20։40–ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Սթար» սուպերմարկետի հարևանությամբ, բոլորի աչքի առաջ անհայտ անձինք ծեծելով սպանել են մի երիտասարդի։ Դեպքի վայրում հավաքվածների խոսքերով՝ երիտասարդը «5» համարի երթուղայինի վարորդ է եղել՝ 23–ամյա Վրեժ Պողոսյանը, ում վրա հարձակվել են հինգ հոգով, նրանցից երկուսը բռնել են երիտասարդին, իսկ մնացած երեքը սկսել են ուժգին ծեծել։ Այս ամենին ականատես են եղել «5» համարի երթուղայինի մյուս վարորդները, տաքսի « ծառայության վարորդները, անցորդներ, սակայն նրանցից որևէ մեկը չի միջամտել և չի փորձել կանխել ծեծկռտուքը։

Դեպքի կապակցությամբ ստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը