Լրահոս

07.06.2012 10:10


Սերժ Սարգսյանի եղբորորդին երկրորդ անգամ ամուսնանալու է

Սերժ Սարգսյանի եղբորորդին երկրորդ անգամ ամուսնանալու է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին երկրորդ անգամ ամուսնանալու է։ Ըստ մամուլի՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի և «Հայաստան» տոնավաճառի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկ Հայրապետյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 10-ին։ Նարեկ Սարգսյանի առաջին կինը ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դուստրն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «kamoblog.com»–ը գրել էր, որ ապրիլի 22–ին Հյուսիսային պողոտայի հենց կենտրոնում ահռելի մեծ ծաղկեփունջ էր տեղադրվել, որը Նարեկ անունով տղայի սիրո խոստովանությունն է եղել Հասիկոյի ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ցավոք, Նարեկին և Հասիկոյին դեպքի վայրում չտեսանք, բայց ասում են՝ Հասիկոն բնակվում է հենց դիմացի շենքում, ու նրա պատուհանից երևում էր այս ամենը։ Ես փորձեցի հաշվել ծաղկեփնջերը, որոնցից կառուցված էր այս հսկայական բուկետը, ու հասկացա, որ դրանց գինը և ընդհանուր նվերի գինը կարող է անցնել 10 000 դոլարը»,–գրել էր «Kamoblog»–ը։

Այս հրապարակմանը հաջորդած գրառումներից էլ պարզվել էր, որ այդ ծաղկեփնջի պատվիրատուն Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի կրտսեր որդին է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը