Լրահոս

07.06.2012 09:48


ԼՂՀ նախագահ. «Անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի նման պահվածքը չեզոքացնելու համար»

ԼՂՀ նախագահ. «Անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի նման պահվածքը չեզոքացնելու համար»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկին: 

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: 

Նախագահ Սահակյանը Ադրբեջանի կողմից վեջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, և այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը նման պահվածքը չեզոքացնելու համար:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը