Լրահոս

28.05.2009 12:50


Amnesty International-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին

Amnesty International-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

«Մարտի 1-2-ի և հաջորդած իրադարձությունների արդյունքում 10 մարդ զոհվեց, ևս 350-ը վիրավորվեց, որոնցից 58-ը ոստիկաններ էին: Մարտի 1-ի գործողությունների ընթացքում ոստիկանները մահակներ, մետաղաձողեր, լուսարձակող գնդակներ, արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ էին կիրառում», - ասված է Amnesty International-ի զեկույցում:
Ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունների մասին էլ ասված է, որ նրանցից ոմանք ոստիկանության կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի ու ծեծի, իսկ ձերբակալվածներից շատերը տարեվերջին դեռ նախնական կալանքի տակ էին գտնվում:
Փաստաթղթում նաև նշված է, որ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի բարձրաձայնած դժգոհության արդյունքում էր միայն, որ ապրիլի 22-ին Հայաստանի խորհրդարանը ստիպված էր մեղմացնել հանրահավաքների մասին օրենքի որոշ դրույթները. «Չնայած դրան, Երևանի քաղաքային իշխանությունները շարունակում էին արգելել ընդդիմության որոշ հանրահավաքները»:

 

Այս խորագրի վերջին նյութերը