Լրահոս

06.06.2012 17:43


Հովիկ Աբրահամյան. «Հետևելու եմ իրադարձությունների զարգացմանը»

Հովիկ Աբրահամյան. «Հետևելու եմ իրադարձությունների զարգացմանը»

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է իրեն բաց նամակով դիմած քաղաքացիներին.

«Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ,

ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ շինարարության, ոչ էլ այն իրականացնող ընկերության հետ:

Կիսելով ձեր մտահոգությունները` հայտնեմ, որ ձեր նամակի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում  բարձրացված խնդրի շուրջ հանգամանալից զրուցել եմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ձեր ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը, եւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

Իմ կողմից հավաստիացնում եմ, որ հետեւելու եմ իրադարձությունների զարգացմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը